Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ բոլոր երկրներին գազը մատակարերելու է ավելի թանկ գնով, այդ պատճառով էլ Ռուսաստանը չի կարող այլևս բացառություն անել և միայն Հայաստան մատարակարվող գազի գինը սահմանի վրա չփոփոխել։ Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, քանի որ արդեն հայտարարված է, որ Հայաստանի սպառողների համար գազի գինը չի փոփոխվելու, այդ պատճառով էլ սահմանի վրա գազի գնի փոփոխությունը անդրադառնալու է միայն ՀայՌուսգազարդի վրա։ «Սակայն ես չեմ բացառում, որ այս իշխանությունները կարող են, ասենք, Որոտանի կասկադն էլ նվիրել ռուսներին՝ գազի գինն անփոփոխ թողնելու դիմաց։ Ամեն ինչ էլ հնարավոր է սպասել այս իշխանություններից»,- ասաց Վ.Խաչատրյանը։