Շվեդիայի թագավորական ակադեմիան ստացել և իր կայքում հրապարակել է գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի Նոբելյան ճառը: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Այսպիսով՝ Բոբ Դիլանն իրականացրել է Նոբելյան մրցանակի գումարային մասը ստանալու համար անհրաժեշտ պայմանը: Ճառը պետք է ուղարկվեր ակադեմիային մինչև 2017 թվականի հունիսի 10-ը։ Դիլանն այժմ կարող է ակնկալել 8 միլիոն շվեդական կրոն մրցանակը:
Ակադեմիան Դիլանի տեքստն անվանել է «արտասովոր և պերճ»:










































