GDS Architects ընկերությունը Սեուլում կառուցում է էկրանների բարդ համակարգով, 450 մետր բարձրությամբ անտեսանելի երկնաքեր: Այս մասին հայտնում է փարիզյան Les Echos պարբերականը:
Infinity («Անվերջություն») անունը կրող աշտարակի նախագիծը մշակվում է 2000-ականների կեսերից, սակայն շինարարության թույլտվություն ընկերությունը ստացել է միայն հիմա: Անտեսանելի երկաքերը կկառուցեն մայրաքաղաքի արվարձանային «Ինչոն» միջազգային օդանվակայանից ոչ հեռու:
Անտեսանելիության տեսախաբկանք ստեղծելու համար շինության բոլոր արտաքին մակերևույթները կպատվեն հեղուկբյուրեղային մոնիտորներով, որոնց կփոխանցվի շենքի հակառակ կողմից արված պատկերը:









































