Ծաղկավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի սողանքային տեղամասի վերականգնման աշխատանքների համար Տավուշի մարզպետարանին 7 մլն 900 հազ դրամ կհատկացվի: Այս գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից` 9 ամսում: Հարցը ներառված է գործադիրի սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:
Գումարը հատկացվելու է կառուցվող նոր ճանապարհահատվածի օտարման գոտում համայքի բնակիչներին պատկանող իրացման ենթակա հողատեսքերին, շենք-շինություններին պատճառվող վնասների դիմաց բնակիչների փոխհատուցելու համաև:
Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշմամբ նախատեսված է Հ-236 Մ16-Ն Ծաղկավան ա/ճ սողանքային տեղամասի վերանորոգման աշխատանքներն իրականացնել 29 մլն 532 հազ. դրամ գումարով, սակայն վերոհիշյալ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների իրականացմանը խոչընդոտում են գույքի օտարման հետ կապված խնդիրները: Քանի որ 2013թ պետբյուջեով նախատեսված չէր օտարման խնդիրների լուծման ֆինանսավորումը, նախատեսվում է այդ գումարից 7 մլն 900.0 հազար դրամը հատկացնել Տավուշի մարզպետարանին:











































