Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Վաղինակ Խաչատրյանը Գյուրջյան փողոցի թիվ 9/3 հասցեի դիմաց իր վարած Nissan մակնիշի 34 ZC 079 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Ասատրյանին։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ shamshyan.com-ում






































