ԱՄՆ-ում ձերբակալվել է երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքի հորաքույրը՝ ավելի քան 64 հազար դոլարի անդորրագրեր կեղծելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է TMZ պարբերականը:
Թիմբերլեյքի խորթ հոր քույրը՝ Ջեյն Հարլեսը, ձերբակալվել է Թեննեսի նահանգում: Ոստիկանության տվյալով՝ վերջին 2 տարում նրա հորաքույրը, կեղծելով եղբոր ստորագրությունը, կանխիկացրել է ավելի քան 100 անդորրագիր:










































