Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է 130 մարդու անուն, որոնք 3 ամսվա ընթացքում երկիր չվերադառնալու դեպքում զրկվելու են Թուրքիայի քաղաքացիությունից:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հրապարակված ցուցակում ներառված են ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ ու Էրդողանի քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենի, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Ֆեյսալ Սարըյըլդըզի, Թուղբա Հեզերի, ինչպես ԺԴԿ-ական նախկին պատգամավոր Օզդալ Ուչերի անունները:
Ցուցակում նշված բոլոր անձանց նկատմամբ Թուրքիայի դատախազություններում հարուցված քրգործերի հիման վրա հետաքննություններ են իրականացվում:
Վերոնշյալ 130 մարդկանց շարքում կան այնպիսիք, որոնք հետախուզման մեջ են Թուրքիայում ահաբեկչական համարվող «FETO»-ի (Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություններ), PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության-ՔԲԿ) և ԻՊ-ի (Իսլամական պետություն ահաբեկչական) հետ կապեր ունենալու հիմնավորմամբ:









































