Վրաստանում ուղղիչ հաստատություններից առգրավվել են ինքնաշեն դանակներ, բջջային հեռախոսներ, ալկոհոլային խմիչքներ, դաջվածք անելու սարքեր և այլ հակաօրինական իրեր: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի պատիժների իրականացման, իրավաբանական օգնության նախարար Սոզար Սուբարիին:
Նախարարը լրագրողներին ցույց է տվել արգելված առարկաները, որոնք առգրավվել են լայնածավալ խուզարկությունների ընթացքում:
«Խուզարկության ժամանակ առգրավվել են նաև մինչև 15 տեսանյութ և տեսասարքեր: Այդ տեսանյութերում պատկերված են դատապարտյալների, ինչպես նաև հաստատությունների աշխատակիցների կողմից իրականացված խախտումները»,- հայտարարել է Սուբարին:
Նրա խոսքով՝ այս փաստով հարուցվել է 202 քրեական գործ:











































