Բրիտանական Սաութհեմփթոնի մերձակայքում՝ առևտրի կենտրոններից մեկում, տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հայտնում է BBC-ն:
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները: Այցելուներն ու խանութների աշխատակիցները տարհանվել են:
Ընդհանուր առմամբ տուժածների թիվը առևտրի կենտրոնում գերազանցել է 60-ը:
Համաձայն ճշտված տեղեկությունների՝ գազի արտահոսքը տեղի է ունեցել Sainsbury’s մթերային խանութի սառցարանի համակարգերից մեկից: Գազը թունավոր չէ:










































