Microsoft կորպորացիան հրապարակել է Windows 8.1 օպերացիոն համակարգի արժեքը: Ինչպես ասվում է ընկերության պաշտոնական բլոգում, նոր ՕՀ-ն հնարավոր կլինի ձեռք բերել հոկտեմբերի 18-ից 119.99 դոլարով: Windows 8.1 Pro-ի արժեքը կկազմի 199.99 դոլար: Այս գներն ամերիկյան շուկայի համար են:
Windows 8-ով աշխատող սարքերի համար թարմացումն անվճար կլինի:
Նշվում է, որ օգտատերերին կառաջարկվեն ավելի քան 20 նոր և բարելավված հավելվածներ ու ծառայություններ:







































