Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

Վճռաբեկի նախագահը հերքում է. Ժորա Սափեյանը դիմել է Սերժ Սարգսյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 19-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահող դատավոր Լևոն Գրիգորյանի և դատավորներ Գոհար Մատինյանի ու Արմեն Թումանյանի մասնակցությամբ հրապարակելու է իր որոշումը Ժորա Սափեյանն ընդդեմ «ՀայՌուսգազարդի» գործով, սակայն Ժորա Սափեյանը պնդում է, որ տեղեկություններ ունի, որ վճռի սահմանման հարցում ճնշումներ կան Վճռաբեկ դատարանի ու արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի կողմից, որպեսզի վճիռը լինի հօգուտ «ՀայՌուսգազարդի»:

Այս կապակցությամբ մեր հարցին` արդյոք դատարանի նախագահի կողմից նման միջամտությունը չի՞ բացառում արդար դատաքննությունը և չի՞ հակասում Վերաքննիչ դատարանի նախագահի իրավասությանը, դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը մեզ հետևյալ պատասխանն է ուղարկել. «Պարոն Սափեյանի պնդումներն ամբողջությամբ հիմնազուրկ են, որևէ աղերս չունեն իրականության հետ: Պարոն Սափեյանը, հավանաբար, չարդարացված փորձեր է կատարում քաղաքացիաիրավական վեճը տեղափոխել այլ, իրավունքի հետ կապ չունեցող հարթություն՝ դրանով փորձելով ստեղծել հասարակական թյուր կարծիք»: Ապա Արսեն Բաբայանը հավելել է. «Նկատենք, որ «ՀՀ դատավորի վարքագծի կանոնների» 8-րդ կանոնի համաձայն՝ «Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ մասնավոր շահերի, հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից»: Միաժամանակ հիշեցնում ենք, որ արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է, հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ավելին` դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է»:

«Ես էլ ունեմ աղբյուրներ, որոնք ասում են, որ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից ճնշում կա: Էդ ինֆորմացիան օդից չեմ վերցրել»,- մեզ հետ զրույցում պնդեց Ժորա Սափեյանը` հավելելով. «Ցանկացած մարդ էլ կարող է դիմել լրատվամիջոցներին և իրեն նման կերպ պաշտպանել»:

Բացի լրատվամիջոցներին դիմելուց երեկ Ժ. Սափեյանը դիմել է նաև նախագահ Սերժ Սարգսյանին: «Տեսնելով, որ բոլոր ճանապարհները փակ են, դիմել եմ նախագահին»,- ասաց նա: Իր դիմումում Սափեյանը գրել է, որ իր ներկայացրած փաստերի «անտեսումը դատարանի կողմից տեղի է ունենում բարձրաստիճան պաշտոնյայի ճնշման ներքո, որի պատճառով դատարանն ի վիճակի չի լինում արդարադատություն իրականացնել: Որպես կանոն, պաշտոնյաները նմանօրինակ գործողությունները կատարում են շատ զգուշորեն և անուղղակի, մինչդեռ այս դեպքում վերջինս գործում է բացահայտ` առանց թաքցնելու իր շահագրգռվածությունն ու ջանասիրությունը: Անցած մի քանի ամիսների ընթացքում ես չէի ցանկանում բարձրաձայնել այս ապօրինությունների մասին, սակայն զգում եմ, որ նշված հովանավորչությունն էլ ավելի է խորանում, իսկ ես` որպես ՀՀ քաղաքացի, ինձ խիստ անպաշտպան և նվաստացած եմ զգում»,- գրել է Սափեյանը` շարունակելով. «Հավատացած եմ, որ Ձեր միջամտությամբ կվերականգնվեն իմ խախտված իրավունքները, իսկ մեղավորները կստանան արժանի պատիժ»:

Նշենք, որ խոսքը «Սափեյան եղբայրներ» ընկերության տնօրեն Ժորա Սափեյանի ու «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանի դատական վեճի մասին է, որը սկսվել է 2 տարի առաջ: «Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում ունենք գազալցակայան, որի հաշվիչը 2 տարի առաջ եկան «ՀայՌուսգազարդից» տարան ստուգաչափման: Մինչ տանելը հաշվիչի վրա եղած համարակալված բոլոր կնիքներն արձանագրվել են, մոտ 10 կնիք է լինում: Տարան գործարանում ստուգման, արձանագրեցին, որ հաշվիչը նորմալ աշխատել է, և որ ոչ սպառողը, ոչ մատակարարը վնասներ չեն կրել: Բայց հաշվիչը քանդելու ժամանակ հայտնաբերեցին, որ մի պտուտակ թույլ է ձգված, սակայն նույն գործարանի մասնագետը, որը միևնույն ժամանակ չափագիտության ինստիտուտի ներկայացուցիչ է, հավաստիացում է, որ այդ պտուտակից չի կարող լինի չարաշահում, եթե լիներ՝ համակարգչով ցույց կտար, բայց դա համարվեց միջամտություն, թեև կնքված հաշվիչի աշխատանքին միջամտելն անհնար է, և ավելի քան 7 մլն դրամ տուգանք դրեցին ինձ վրա»,- «Առաջին լրատավական»-ի հետ զրույցում պատմեց մեր խմբագրություն եկած Ժ. Սափեյանը:

2011 թվականին «Սափեյան եղբայրներ» ընկերությունը հայց է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի` գազի ծավալների վերահաշվարկը չեղյալ համարելու պահանջով, և դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ քաղաքացու հայցը բավարարվել է, սակայն «ՀայՌուսգազարդը» դիմել է Վերաքննիչ, ու Վերաքննիչը բեկանել է վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի նոր քննության արդյունքում դատավոր Գոհար Խաչատրյանը Սափեյանների հայցը մերժել է: Ըստ Սափեյանի՝ դատավորը հաշվի չի առել, որ Չափագիտության ազգային ինստիտուտի փորձագետ Սուրեն Վարդանյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել` ներկայացնելով փորձաքննության կատարման կարգը, նշելով, որ առկա չորս պտուտակներից մեկի թույլ ձգված լինելը կամ նույնիսկ բացակայությունը չէր հանգեցնի և չէր կարող հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման:

Վաղը Վերաքննիչ դատարանում սպասվում է Ժ. Սափեյանի փաստաբան Վահե Հովսեփյանի վերաքննիչ բողոքի քննությունը: «Ինձ արդարադատություն ա պետք, ուրիշ բան պետք չի»,- ասաց Սափեյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում