Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գոհ է մնացել իր թիմի ցուցադրած խաղից:
«Լավ է, որ մենք 3 միավոր վաստակեցինք: Ընդ որում, գոլ բաց չթողեցինք: Հիանալի խաղ էր: Մրցակիցը ձգտում էր պրեսինգի ենթարկել, սակայն մենք արագ խփեցինք առաջին գոլը: Հնարավոր է, երկրորդ գոլն ավելի շուտ խփելու հնարավորություն ունեինք:
«Բավարիա»-ն խաղում էր հոգով և սրտով: Մենք հաղթելու մեծ ցանկություն ունեինք: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ես սովորական խաղ ցուցադրեցի»,- ասել է Ռիբերին:








































