ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի «Լոգան» օդանավակայանում երեքշաբթի օրը հրդեհ է բռնկվել՝ հայտնել է օդանավակայանի օպերատորը:
Նրա խոսքերով՝ վառվել է բենզին փոխանցող պոմպերից մեկը: Հրդեհը մարելու համար հրշեջներից պահանջվել է մոտ կես ժամ: Որպես անվտանգության միջոցառում՝ ժամանակավորապես դադարեցվել է վառելիք ապահովող ամբողջ համակարգի աշխատանքը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Միջադեպի վերջնական պատճառները պարզվում են: Տուժածներ չկան: Օդանավակայանի աշխատանքը չի դադարեցվել:








































