Լատվիայում հունիսի 3-ից սկսվում են ՆԱՏՕ-ի Saber Strike միջազգային զորավարժությունները, որոնցում կմասնակցեն ավելի քան 2000 զինվորականներ 8 երկրներից։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչ հունիսի 15-ը։
Ցամաքային և օդային ուժերի միացյալ զորավարժությունները՝ Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատարության ներքո, հանդիսանում են ամենամյա։ Այս տարի դրանց կմասնակցեն զինծառայողներ Լատվիայից, Լիտվայից, Իտալիայից, Նորվեգիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Սլովակիայից և ԱՄՆ-ից։
ՆԱՏՕ-ն կանոնավոր կերպով Բալթյան երկրների տարածքում անցկացնում է զորավարժություններ։ Համաձայն դաշինքի կայքում հրապարակված պլանի՝ 2017 թվականին մերձբալթյան երկրների տարածքում կանցկացվեն առնվազն 16 միջազգային և ազգային զորավարժություններ։








































