ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևը պետք է լինի չափազանց կոշտ՝ հասնելու համար այն բանին, որ նախագահ Բաշար Ասադը կատարի քիմիական զենքի զինանոցը ոչնչացնելու հարցում ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի բանաձևը կոշտ լինի: Դա պետք է լինի համաշխարհային ճնշման ներքո, երբ Ռուսաստանը կիսի մեր ջանքերը, և վերջապես՝ երբ Բաշար Ասադը իրականացնի համաձայնագիրը: Կարևոր է, որպեսզի ուժի գործադրման սպառնալիքը պահպանվի: Միայն այդպես կերաշխավորվի, որ Բաշար Ասադը կհետևի պայմանավորվածությանը: Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք պնդել մեր դիրքորոշումը»,- ասել է Ջոն Քերին:








































