Friday, 05 06 2026
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ

Փեսան, չցանկանալով բաժանվել կնոջից, դաժան ծեծի է ենթարկել աներոջը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց Էդգար Ա.-ի գործի դատական քննությունը:

37-ամյա Էդգարին մեղադրանք էր առաջադրված աներոջ նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը թեթև վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 13-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում  Էդգար Ա.-ն Երևանի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ գործով չպարզված անձանց հետ վիճել է իր կնոջ հոր՝ Սեյրան Հ.-ի հետ՝ իր ու կնոջ ամուսնալուծության հարցի շուրջ:

Վեճի ժամանակ Էդգար Ա.-ն ձեռքով հարվածել է աներոջ դեմքին՝ նրան պատճառելով ձախ ակնակապիճի ստորկոպային շրջանի արյունազեղման ձևով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դատարանում ամբաստանյալ Էդգար Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննության ընթացքում էլ նա դիրքորոշում չէր հայտնել և ցուցմունք չէր տվել:

Տուժող Սեյրան Հ.-ն հայտնել է, որ ՌԴ քաղաքացի է, մշտապես բնակվում է Ռուսաստանում:

Ավագ դուստրը՝ Ալինան, դեռ 17 տարի առաջ Հայաստանում ամուսնացել էր Էդգար Ա.-ի հետ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանք երկու երեխա ունեն:

Դստեր ու նրա ամուսնու հարաբերությունները մշտապես լարված են եղել, բայց դուստրը երկար ժամանակ համբերել ու չի բաժանվել:

2016 թվականի ապրիլին դուստրը Հայաստանից զանգել է իրեն ու հայտնել է, թե այլևս չի ցանկանում ապրել Էդգարի հետ, պետք է ամուսնալուծվի: Նա խնդրել է իրեն, որ Հայաստան ժամանի՝ օգնելու և ամուսնալուծության հարցի կարգավորման համար:

Ապրիլի 7-ին ինքը կնոջ հետ եկել է Հայաստան: Մինչև իրենց ժամանումը դուստրը ամուսնու տանից միայնակ եկել էր իրենց բնակարան, որը գտնվում է Նազարբեկյան թաղամասում: Նույն օրվա երեկոյան իրենց բնակարան է եկել Էդգարն ու իր հետ վիճել է կնոջ հեռանալու պատճառով:

Ապրիլի 13-ին ինքը կնոջ ու դստեր հետ գնացել է դատարան՝ իմանալու, թե ամուսնալուծության համար ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Նույն օրն իրեն այցելել են իր հորաքրոջ որդին ու մի փաստաբան: Իրենց բնակարանում խորհրդակցել են դստեր ամուսնալուծության հարցով:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում դուրս են եկել փաստաբանին ճանապարհելու: Նկատել են, որ շենքին են մոտենում Էդգարն ու մի քանի հոգի:

Էդգարի պահանջով ինքը նրա հետ առանձնացել է շենքի կողային հատվածում: Էդգարը սկսել է վիճել իր հետ, պահանջել է չխառնվել ընտանեկան հարցերին ու բռունցքով մեկ հարված է հասցրել իր ձախ աչքին՝ պատճառելով վնասվածք:

Իրեն ու հորաքրոջ որդուն հարվածներ են հասցրել նաև Էդգարի հետի անձինք: Հարվածներ են հասցրել ոտքերով ու ձեռքերով, իրեն հարվածել ու գցել են գետնին:

Աղմուկի վրա հավաքվել են հարևանները, Էդգարն ու նրա հետի տղաները հեռացել են:

Վկա Ալինան հայտնել է, որ 17 տարի ամուսնացած է եղել Էդգարի հետ, հենց սկզբից էլ իրենց հարաբերությունները եղել են լարված, բայց տարիների ընթացքում հակասություններն ավելի են սրվել: Պատճառը եղել է Էդգարի վատ վերաբերմունքն իր նկատմամբ, նրա կողմից իրեն մշտական սահմանափակումների ենթարկելը:

Երբ այլևս չի դիմացել, զանգել է Ռուսաստանում ապրող ծնողներին ու ասել է, որ ամուսնալուծվում է Էդգարից: Ինքը առանց զգուշացնելու հեռացել է Էդգարի տանից, գնացել է ծնողների բնակարան:

Ծնողների ժամանելուց օրեր անց Էդգարը մի քանի հոգու հետ շենքի մոտ հարձակվել ու ծեծել է իր հորն ու հոր հորաքրոջ տղային: Դրանից մի քանի օր հետո ինքը դիմել է դատարան՝ ամուսնալուծության և երեխաների խնամքն իրեն հանձնելու պահանջով:

Դատարանը Էդգար Ա.-ին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու դատապարտեց 100 հազար դրամ տուգանքի:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում