Ամերիկյան իշխանությունները մտադիր են հասնել Սիրիայի քաղաքական կյանքից Բաշար Ասադին հեռացնելուն: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ը հակված է Սիրիայում իշխանությունից Ասադին հեռացնելուն, որպեսզի երկրում չկարողանան ղեկավարել արմատական իսլամիստները:
«ԱՄՆ-ը դրա վրա կաշխատի քայլ առ քայլ»,- ասել է Օբաման:
Սակայն նախագահը նշել է, որ ներկայում այդ առումով ԱՄՆ-ի գլխավոր նպատակը քիմիական զենքի հետ կապված հարցն է:
«Սակայն ես միշտ ունեմ ռազմական ուժի կիրառման հրաման տալու հնարավորություն, եթե ոտնահարվեն ԱՄՆ-ի շահերը»,- հայտնում է Օբաման:










































