55-ամյա դերասանուհի Միշել Փֆայֆերը Ladies Home Journal պարբերականին տված հարցազրույցում խոսել է տարիքի, գեղեցկության և խնամված լինելու գաղտնիքների մասին:
Այսպես, դերասանուհին խոստովանել է, որ աստղերի համար երբեմն շատ ծանր է հաշտվել անձնագրում նշված իրենց ծննդյան տարեթվի հետ:
«Տեսնել քո դեմքը հսկայական էկրանին՝ ուղղակի անբնական է: Դա կարող է խենթացնել ձեզ»,- ասել է դերասանուհին:
Սակայն նա դրա դեմ շատ լավ միջոց ունի: Մաշկաբանի խորհրդով դերասանուհին դեն է նետել իր լոգարանում գտնվող հսկայական հայելին:
Միշելի խոսքերով՝ յուրաքանչյուր կնոջ կյանքում այնպիսի պահ է գալիս, երբ սկսում է գնահատել իր տարիքը և ավելի հանգիստ վերաբերվել իր արտաքինին:
«Մի գեղեցիկ օր ճնշումը թուլանում է: Դու հասկանում ես, որ քո տարիքում էլ կարող ես լավ տեսք ունենալ: Այլևս անհրաժեշտություն չկա ձգտել երիտասարդ տեսք ունենալ: Ես իմ տարիքին նայում եմ այն տեսանկյունից, որ արդեն 55 տարեկան եմ և գեղեցիկ տեսք ունեմ: Իսկ դա հիանալի է»,- հավելել է դերասանուհին:








































