Ինչպես պատմում են Լինդսի Լոհանի ընկերները, դերասանուհին որոշել է հրաժարվել վնասակար սովորություններից: Հիմա նա մտադիր է կենտրոնանալ անձնական կյանքի վրա: Արդեն հայտնվել է հարմար թեկնածուն՝ Մեթ Նորդգրենը, ով Philadelphia Eagles թիմի նախկին ֆուտբոլիստ է:
Նորդգրենի մասին հայտնի է, որ նա թողել է սպորտային կարիերան վնասվածքի պատճառով, որից հետո սկսել է զբաղվել ընտանեկան բիզնեսով և բարեգործությամբ: Մի քանի տարի առաջ նա մասնակցել է ռեալիթի-շոուներից մեկին, որտեղ հանդես է եկել նախանձելի փեսացուի դերում, սակայն լուրջ հարաբերություններ այդպես էլ չի կառուցել:
Մամուլին Նորդգրենը պնդում է, որ դերասանուհու հետ ուղղակի ընկերություն է անում:
«Ես ընկեր եմ, ով մեկ տարի չէ, որ նրան աջակցում է: Հիմա նա իրեն լավ է զգում, հրաժարվել է վատ սովորություններից և ջանասիրաբար աշխատում է ինքն իր վրա»,- նշել է նա:













































