Քեթի Փերիի Roar տեսահոլովակի թողարկվելուց հետո կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպության՝ PETA-ի աշխատակիցները երգչուհուն նամակ են գրել՝ բողոքելով և քննադատելով նրան տեսահոլովակի նկարահումների ժամանակ կենդանիների հետ վատ վարվելու համար: Այս մասին հաղորդում է Billboard-ը:
Այսպես, ըստ կազմակերպության անդամների, շոուի ժամանակ տեսախցիկի առջև կենդանիների մասնակցությունը կործանարար ազդեցություն է ունենում նրանց համար, քանի որ նրանք հոգեբանական ցնցումների են ենթարկվում:
Բացի այդ, լույսերի, սարքավորումների և ամբոխի պատճառով նկարահանման հրապարակում կենդանիները կարող են վախենալ, ապա՝ ընկճախտի մեջ հայտնվել:
Փերին էլ, իր հերթին, ասել է, որ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ներկա են եղել American Humane Associaton կազմակերպության աշխատակիցները, ովքեր հետևել են կենդանիների հանդեպ վերաբերմունքին:
«American Humane Associaton-ի ներկայացուցիչները ներկա են եղել տեսահոլովակի նկարահանումներին, որին մասնակցել են փիղ, կապիկ, թռչուններ և վագր: Այսպիսով, վստահ կարելի է ասել, որ այդ ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել»,- ասել է Փերին:









































