Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանն այսօր ժամանել է Սերբիա, որտեղ կանցնի տնտեսական հարցերով երկրի կառավարության խորհրդականի պաշտոնին: ԱՄՀ-ի նախկին ղեկավարն արդեն հանդիպել է առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներ Սաշա Ռադուլովիչի և Լազար Քրստիչեմի հետ:
Համատեղ մամլո ասուլիսում Ստրոս-Կանը հայտարարել է, որ կփորձի օգնել սերբ ժողովրդին հաղթահարել գոյություն ունեցող խնդիրները։
«Իհարկե, դա հեշտ չի լինի, քանի որ համաշխարհային տնտեսությունը ճգնաժամում է: Սերբական տնտեսությունը նույնպես լուրջ դժվարությունների առջև է կանգնած, բայց դրանք հաղթահարելի են, և զգալի ջանքեր ներդնելով՝ հնարավոր է հասնել հաջողության»,- ընդգծել է նա:









































