ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պարտականությունները կատարող Ստյուարտ Ջոնսը տվել է Պետդեպի պատմության մեջ «ամենաանհարմար» մամլո ասուլիսը՝ գրում է The Independent-ը։
Բարձրաստիճան պաշտոնյան 20 վայրկյան ընդարմացած մտածել է, թե ինչպես պատասխանի France-Presse գործակալության թղթակից Դեյվ Կլարկի հարցին՝ Սաուդյան Արաբիայում քաղաքացիական իրավունքներին առնչվող իրավիճակի մասին։
Լրագրողն ուշադրություն է դարձրել այն բանին, որ վերջերս Էր Ռիադ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է Իրանի նախագահական ընտրությունները, սակայն չի հիշատակել, որ հենց թագավորությունում ոչ մի անգամ համազգային քվեարկություն չի անցկացվել։ «Ինչպե՞ս եք գնահատում սաուդցիների վերաբերմունքը ժողովրդավարությանը։ Վաշինգտոնում արդյոք կարծո՞ւմ եք, որ ժողովրդավարությունը խոչընդոտ է ծառայում ընդդեմ ծայրահեղականության»,-հարցրել է Կլարկը։
Արդյունքում Ջոնսն անտեսել է հարցի առաջին մասն ու ասել, որ ԱՄՆ-ը ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են միասին պայքարել արմատականների դեմ։








































