Երբ Քրոուֆորդների ընտանիքը հայտնվում է հանրության առաջ, պապարացիների ուշադրությունը հաճախ գրավում է ոչ թե Սիդնին, այլ մոդելի դեռատի դուստրը, գրում է eg.ru-ն:
Սեպտեմբերի 3-ին Կայան դարձավ 12 տարեկան, սակայն նա ունի 16 տարեկանի տեսք: Ավելին՝ մայրը չի արգելում դստերը դիմահարդարվել, ու Կայան աչքերն ընդգծում է սև մատիտով, ինչպես դա անում են հասուն կանայք, ու հնարավոր է՝ հենց այդ պատճառով է նա իր տարիքից մեծ երևում:
Անցած հանգստյան օրերին Սիդնին, նրա ամուսինը՝ Ռոնդի Գերբերն ու երեխաները՝ Փրեսլին ու Կայան այցելել էր Մալիբուի ֆերմերային շուկա:
Հիշեցնենք, որ անցած տարի Կայան հանդես էր եկել որպես մոդել Դոնաթելլա Վերսաչեի մոտ: Նա դարձել է նորաձևության տան՝ Young Versace-ի մանկական շարքի «դեմքը»:











































