Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Խալիս Բայանջուկին, որը բնակվել է Ստամբուլում: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Բայանջուկը, որը հայտնի է նաև Աբու Խանզալա մականունով, 2011թ. ի վեր չորս անգամ ձերբակալվել է այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունը գործողություն է իրականացրել ԴԱԻՇ և Ալ-Կաիդա ահաբեկչական խմբավորումների դեմ: Բայց ամեն անգամ նրան ազատ են արձակել ձերբակալությունից մի քանի ամիս անց:
Բայանջուկը նաև ԴԱԻՇ-ի մի քանի պարբերականների համար հոդվածների հեղինակ է, նա զբաղվել է ահաբեկչական խմբավորման շարքերը մարդկանց ներքաշելով:











































