Thursday, 18 06 2026
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին

«Մաքսային միությանն անդամագրվելը Հայաստանի համար մեծ շանս է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

 – Պարոն Մարգարյան, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի մոսկովյան այցն ավարտվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու մասին հայտարարությամբ , ըստ Ձեզ՝ սա ինչի՞ կհանգեցնի՝ գուցե ինքնիշխանության, անկախության կորստի՞:

 – Հարցադրումը բազմաշերտ է, սկսեմ վերջինից՝ այս պայմանագրի կայացման դեպքում ինքնիշխանության կորուստ չի լինի: Կա անցյալի մեծ, պատմական, մշակութային, կրոնական փորձ՝ ոչ միայն տասնամյակների, այլ հարյուրամյակների արտաքին քաղաքականության միջպետական մասշտաբով, արդեն 18 թվականից, երբ Հայաստանում վերականգնվեց պետականությունը։ Կա մեծ փորձ, և այդ փորձի հիմքում կա մի շատ կարևորագույն արժեք, այդ արժեքը հայ ազգի, Հայաստան երկրի հարաբերություններն են Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ։ Սա շատ կարևոր է:

 Հիմա՝ այն, որ Սերժ Սարգսյանը դիմել է այդպիսի քայլի, իմ սեփական, մեր կուսակցության և «Հակակոռուպցիոն» կազմակերպության մոտեցումը հետևյալն է՝ նա արել է մի լրջագույն քայլ, որն իրեն շանս է տալու վճռական որոշ գործողություններից հետո ձգել իր նախագահության ժամկետը: Ես ունեմ սոցհարցումների արդյունքներ՝ կատարված ագզաբնակչության ոչ լայն շրջանակներում, և մարդիկ ասում են այն, որ կողմնակից են, որ Ռուսաստանը լինի ոչ միայն Հայաստանի ռազմավարական գործընկերը, այլ նաև ունենանք բաց սահմաններ, բաց մաքսային տարածք և այլ ոլորտներ: Մենք պետք է շատ ուշադիր գնահատական տանք՝ ինչ ենք գտել և ինչ ենք կորցնում, արժևորենք այդ լրջագույն քայլը: Հոկտեմբերին կայանալու է եռյակի՝ (Բելառուս, Ռուսաստան Ղազախստան) նիստը, և իրենք են որոշելու՝ ընդունել կամ չընդունել Հայաստանին Մաքսային միության մեջ։ Ես համոզված եմ, որ ընդունելու են, բայց այս կարգավիճակում, ինչպիսին գտնվում է մեր իշխանությունը, այս կոռումպացված թուլացած վիճակում… ես չէի ուզենա այդպիսի կարգավիճակով ստորագրվեր այս փաստաթուղթը:

 Ես, բացի քաղաքական որոշ հարցերից, զբաղվում եմ նաև «Հակակոռուպիցոն» ՀԿ-ի գործերով: Գիտեք, եթե լիներ ուժեղ համակարգ, ուժեղ նախագահ, չլինեին նախկինում գործած ազգադավ գործերը՝ Մարտի մեկ, Հոկտեմբերի 27, և եթե երկիրը չգտնվեր ծայրաստիճան տնտեսական, բարոյական, հոգեբանական ծանր վիճակում, ապա այդ միությանն անդամակցելու դրական կողմերն ավելի շատ կլինեին:

 Տնտեսագետները խոսում են այն մասին, որ այդ միության մաս կազմելուց հետո Հայաստանի տնտեսությունը մեկ միլիարդի օգուտներ կունենա։ Ես չեմ վիճում՝ տնտեսագետ չեմ, բայց մի բան շատ լավ գիտեմ՝ եթե չլիներ այս երկրի կոռումպացված համակարգը, միգուցե այդ մեկ միլիարդը երեք կդառնար կամ ավելին։ Իհարկե՝ Մաքսային միությունը տալիս է մի շարք դրական երևույթներ՝ կապիտալի ազատ տեղաշարժ, արդյունաբերական գյուղատնտեսական ապրանքների ազատ տեղաշարժ, սպասարկման ոլորտի ազատ տեղաշարժ՝ առանց մաքսային հարկերի:

 Մի շարք կարևորագույն խնդիրներ կան, որ մենք Եվրոպայի հետ չենք կարող լուծել շատ պարզ՝ տարածքային պատճառով, արդյո՞ք Եվրոպան պատրաստ է փոքր, թուլացած Հայաստանի հետ գնալ այսպիսի գործընթացի:

 Ես սկզբում շեշտադրված ասացի այն մասին, որ Սերժ Սարգսյանը ստացել է շանս, ինչի մասին հիմա կփորձեմ շատ կարճ ասել՝ միգուցե Ս․ Սարգսյանը կձգի մինչև չընտրված ժամկետի վերջը, եթե մի քանի փոփոխություն լինի։ Դրանք են՝ կոռումպացված չինովնիկներից ազատվելը, իրականացնել նորմալ կադրային քաղաքականություն, մտածել դատաիրավական, ուժային կառույցներում կոռուպցիայի վերացման մասին:

 Իսկ այս ամենը որտեղի՞ց է սկսվում. աշխարհի փորձը, հատկապես՝ եվրոպական երկրներում… Սկանդինավյան երկրներում ազատվել են այդ չարիքից, որովհետև սկսել են առաջին դեմքից: Այստեղ էլ նախագահը ինքը պետք է քաղաքացիների, ազգի սփյուռքի դեմ կանգնի՝ ասի, որ ինքն է սկսում մաքուր աշխատել և իր շրջապատին թույլ չի տալու զբաղվել կոռուպցիայով, կաշառքով, իսկ եթե չարեց՝ այդ ստորագրածը զրո արժեք կունենա: Վերլուծաբաններն ասում են՝ մենք կգնանք անդունդ, բայց մենք անդունդում ենք։ Կփորձի անել, ուրմեն՝ լավ, կփրկվի, իր նախկին թույլ տված սխալների համար ժողովուրդը կների, ոչ՝ չի լինի երկրի նախագահ:

 – Կոռուպցիայի վերացումից խոսեցիք, մինչդեռ այն երկրները որոնք Մաքսային միոթյան անդամ են՝ Ղազախստան, Բելառուս, ոչ ժողովրդավար երկրներ են՝ քաղբանտարկյալներ, կոռուպցիայի ահռելի չափեր, սպանություններ, հետապնդումներ: Մտավախություն չկա՞, որ Հայաստանն, իրենց հետ նույն նավակում լինելով, այդ ճանապարհով կգնա:

 – Եթե Ռուսաստան ասեիք, ես կլռեի և միգուցե չէի փորձի պատասխան գտնել, բայց դուք սկսեցիք Ղազախստանից, որտեղ այդպես չէ իրավիճակը, կամ իմ ունեցած փաստերն այն չեն:

 – Ես այս տարվա զեկույց եմ կարդացել՝ քաղբանտարկյալներ, սպանություններ, հետապնդումներ…

 – Ի՞նչ է՝ Հայաստանում չկա՞:

 – Իհակե կա և ավելի կխորանա գուցե:

 – Սպասեք, այսօր չկա՞, կա չէ՞: Բա էլ ինչումն է բանը, երբ երկրի աաջին դեմքը՝ Նազարբաևը, իր առաջ դրել է գերխնդիր՝ մոտակա տարիներին անցնել երրորդ տասնյակ զարգացած երկրների շարքը, երբ լուծել է սոցիալական մինիմալ աշխատավարձի, մինիմալ զամբյուղի սպասարկման հարցը։ Ձեր ասածները տասներորդական հարցեր են դառնում, որոնք կլուծվեն ժամանակի ընթացքում:

 Իսկ Բելոռուսիայի մասին խոսել չի կարելի։ Դա նախկին Խորհրդային Միության միակ պետությունն է, որը երկրի տնտեսությունը կարողացավ տանել զարգացման՝ անկախ Արևմուտքի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի ճնշումներից, առանց արհեստական ընդդիմություն ստեղծելու կարողացավ լուծել երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները:

 – Փաստորեն ժողովրդավարական արժեքները, արդար ընտրությունները ոչ մի արժեք չունե՞ն:

 – Ժողովրդվարական արժեքներն, իհարկե, լրջագույն, կարևորագույն հանգամանք են, բայց պետք է ասեմ, որ դրանց Խորհրդային Միության փլուզումից հետո, բացի պրիբալտներից, մյուս հանրապետությունները նայում են մատերի արանքով։ Նույնն արվել և արվում է Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում. հարյուրավոր քաղբանտարկյալներ կան։ Ի՞նչն է պատճառը։ Որովհետև առաջին պլան մղվել է կոռուպցիան, թալանը հարստանալը և ժողովրդին փակուղի մտցնելը, բայց ի տարբերություն մյուս երկրների՝ Ռուսաստանը կոռուպցիայի հարցում 129-ն է, եթե մենք 110-128 ում ենք: Այնտեղ քայլեր են ձեռնարկվում քրեական գործեր հարուցվում, նախարարներ են ազատում՝ չեն նայում որևէ մեկին մտերիմ լինելու հանգամանքը, նախկին գյուղնախարար, նախկին մարզպետներ՝ գործ արվում է: Իսկ Հայաստանում ի՞նչ արվեց:

 Հաշվիչ (նկատի ունի՝ Վերահսկիչ-1in.am) պալատը ներկայացրեց թալանվածի ընդամենը 20 տոկոսը զեկույցում, Սերժ Սարգսյանն էլ ասաց, թե եթե 200-300 միլիոն ասեիք, գուցե համաձայնեինք, բայց ոչ՝ 7 միլիարդ:

 Հիմա ես եմ հարցնում՝ մի մարդ պատասխան տվե՞լ է, ո՛չ։ Պետք է սկսվի այս ամենից, միգուցե ժողովուրդը կների, իսկ եթե ոչ, ապա կասկածում եմ, որ կձգի մինչև իր նախագահության ժամկետի վերջը:

 – Դուք ասացիք՝ սա շանս է, բայց չեք ընդունում, որ ճնշումներ են եղել Սերժ Սարգսյանի վրա՝ իր իշխանության պահպանման և Ղարաբաղի մասով:

 – Չեմ վիճաբանում, բայց ես հավաստի տեղեկություն չունեմ, որ ճնշումներ են եղել: Դուք ինքներդ ասացիք՝ փաստորեն, եթե լիներ ուժեղ նախագահ, ոչ մի ճնշումների չէր ենթարկվի՝ անկախ փոքր և մեծ լինելուց, անկախ փոքր թե մեծ բնակչությունից, տարածք ունենալուց, անկախ Արցախի՝ օդում կախված լինելուց:

 Հիշենք անցյալը. գույք՝ պարտքի դիմաց, Մեղրի, Լաչին, «Պապլավոկ», Մարտի մեկ, հետո Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամանակահատվածը՝ քաղբանտարկյալներ երկու տարի շարունակ։ Այսինքն նրա թույլ լինելու կարգավիճակն է թույլ տալիս գնալ ճնշումների։ Ուժեղ կլինի՝ կունենա ուժեղ տնտեսություն, կունենա իր թիկունքում հասարակության գերակշռող մասը, շանսերը կմեծանան, իսկ Արևմուտքի մամուլի կամ մեր ներսում մանր-մունր ուժերի հերյուրանքին ես չեմ պատրաստվում անդրադառնալ, բայց և չեմ բացառում դրա առկայությունը, իսկ ինչո՞ւ չեմ բացառում, որովհետև թույլ նախագահ, թույլ իշխանություն է:

 – Այսինքն «Մաքսային միություն կամ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում» երկընտրանքից կընտրեիք Մաքսային միությո՞ւնը:

 – Միանշանակ։ Ես արդեն պարզաբանեցի, թե ինչու: Եվրոպան ի՞նչ տվեց մեզ՝ ոչի՛նչ։ Ինչ է՝ գենդերային օրենքներ է փաթաթում մեր վզին, մեզ այսպիսի Եվրոպա պետք չէ, առանց այն էլ դրանք վխտում են մանկական այգում:

 – Ինչքանո՞վ է ճիշտ Եվրոպան միայն համասեռամոլների հետ ասոցացնելը:

 – Կան դրական կողմեր, այնտեղ կա մարդու պաշտպանված լինելը, արդար ժողովրդավարական ընտրություններ: Երեկ խոսում էի նախկին սպաներից մեկի հետ, ով Ֆրանսիայի խոշոր քաղաքներից մեկում տեսել է, թե ինչպես է քաղաքապետը գալիս և սպասում խանութում այնքան, մինչև մյուսները գան և առևտուր անեն, հետո նոր ինքն է մոտենում. սրան հասնել է պետք։ Այսպիսի չինովնիկների առկայության դեպքում… երբ նախագահը կամ վարչապետը այսպիսի թիկանազորով են, նշանակում է հավատ չունեն, ժողովրդից պաշտպանված չեն: Իսկ թե ինչպե՞ս հասնել՝ Սկանդինավյան երկրների, հատկապես Գերմանիայի փորձը ցույց է տալիս, որ ուժեղ է այն պետական գործիչը, ով չի զբաղվում կոռուպցիայով:

 – Լավ, պարոն Մարգարյան, Հայաստանը որպես երկիր արդյո՞ք Եվրոպայի «աչքից չընկավ» և հիմարի կարգավիճակում չհայտնվեց՝ 35 տարի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ տանելով, վարչապետի, փոխարտգործնախարարի մակարդակով ընդդեմ Մաքսային միության հայտարարություններ անելով և մեկ օրում ամենից հրաժարվելով:

 – Մենք վաղուց ենք Եվրոպայի և աշխարհի առաջ ընկել, երբ 91-ին խորհրդարանական միակ արդար ընտրութունն էեղել, դրանից հետո անընդհատ բռնազավթվել է ամեն ինչ, և այլևս Հայաստան երկրում որևիցե ընտրություն չի եղել:

 Մենք վաղուց կորցրել ենք, հիմա էլ հերթական անգամ կորցրեցինք, բայց հիշենք՝ Մարտի մեկից առաջ եվրակոմիսարներ էին այստեղ վխտում և կեղծված ընտրությունների վերաբերյալ շատ թույլ արձանագրություն կազմում:

 Ի՞նչ կարող է տալ մեզ ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն առհասարակ վաճառում է, իսկ Ռուսաստանը նվիրում է: Ո՞վ է մեր սահմանը պահպանում, ո՞վ է թշնամուց պահում։ Դուրս բերեք ռուս զինվորի ոտքը սահմանից և կտեսնեք՝ ինչ կլինի:

 – Ռուսաստանը մեր սահմանն է պահում և միևնույն ժամանակ մեր թշնամուն մեկ միլիարդի զե՞նք վաճառում:

 – Բերեք վերադառնանք ռուսական լրջագույն չինովնիկների արձագանքին, որ մեզ տված զենքի քանակը մի քանի անգամ ավելին է, քան Ադրբեջանին վաճառածը: Ինչու՞ պետք է Ռուսաստանը ռազմավարական շահերը թողնի և լոկ Հայաստանի համար քաղաքականություն վարի:

 Ինչ վերաբերում է Արցախի անկախությանը, ապա տա Աստված, որ մենք առաջինը ճանաչենք Արցախի ինքնորոշումը։ Երբ Կիպրոսը բաժանվեց երկու մասի, առաջինը թուրքերը ճանաչեցին, և ոչ ոք ոչինչ նրանց չկարողացավ անել: Բայց իմացեք՝ ապագա տասնյակ տարիներում Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի չի փոխվի, որ բարբաջում են։ Ինչքան էլ հայ մարդը թուլանա, հայ մի զինվորը 10-ի դեմ միշտ կանգնել է և կկանգնի:

 – Դառնանք «Հակակոռուպցիոն»-ի գործունեությանը՝ աշխատանքները ո՞ր փուլում են, Ռոբերտ Քոչարյանի գործից նորություն կա՞:

 – Քոչարյանի գործի վերաբերյալ խոստացել են, որ այս ամսվա վերջին լուրջ տեղեկություններ կլինեն, ընթացքում է հիմա, գործընթացը շարունակվում է: Բացի այդ, մենք արդեն 5-6 երկրների հետ կապվել ենք, պատրաստել ենք ծրարներ՝ Եվրոպա ուղարկելու համար, կոնկրետ մադկանց, կոնկրետ նյութեր են: Մեր հաջորդ հանդիպմանն անուն առ անուն ամեն ինչ կհրապարակեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում