Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է ՊՍԺ-ից հեռանալու պատճառների մասին:
«Երբ ես ՊՍԺ եկա, այն երկարաժամկետ նախագիծ էր: Սակայն մեկ տարի անց ամեն ինչ փոխվեց, իսկ ինձնից սկսեցին բարձր արդյունքներ պահանջել:
Բոլորը կարծում են, թե ես հեռացա միայն «Ռեալ»-ի առաջարկի պատճառով: Սակայն դա այդպես չէ: Որոշում եմ կայացրել «Ռեյմս»-ի դեմ խաղից հետո: Կարծում էի, որ իմ որոշումը կհասկանան և կաջակցեն ինձ, սակայն Լեոնարդոն չցանկացավ անգամ լսել ինձ»,- Goal. com-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:











































