ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցությանը: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից ուղիղ միացմամբ հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն՝ ելույթ ունենալով «Միջազգային կազմակերպությունների դերը Ուկրաինայի ազգային անվտանգությունում» միջազգային համաժողովի մասնակիցների առջև: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
«ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցության ապագան հեռանկարային է թվում: Ուկրաինան հավանաբար չի փնտրի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություններ, սակայն ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ համագործակցությունը ի ցույց է դնում ԵՄ-ին Ուկրաինայի միանալու առաջնահերթությունների աջակցման բավարար մակարդակ: Եվ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Ուկրաինային իրագործել այդ խնդիրները»,- հայտնել է Վերշբոուն:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է արտադաշինքային կարգավիճակի պահպանման Ուկրաինայի ընտրությունը, և չնայած նման կարգավիճակին՝ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև համագործակցությունը վերջին շրջանում դարձել է ավելի արդյունավետ:
Վերշբոուն նշել է, որ Ուկրաինան մեծ ներդրում է ունեցել Կոսովոյում և Աֆղանստանում ճգնաժամային իրավիճակների լուծման և խաղաղապահական առաքելությունների աջակցման գործում:











































