Facebook սոցիալական ցանցը միացրել է անվտանգության ստուգման ֆունկցիան Մոսկվայի փոթորիկից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
«Փոթորիկ Մոսկվայում» ֆունկցիան Մոսկվայում գտնվող օգտատերերին առաջարկվում է իրենց նշել «անվտանգության մեջ», հայտնելով այդ մասին ընկերներին:
«Թվում է, թե ձեզնից ոչ հեռու տեղի է ունեցել արտակարգ իրավիճակ (փոթորիկը Մոսկվայում): Դուք կարող եք օգտվել անվտանգության ստուգումից, որպեսզի տեղեկացնեք, որ դուք գտնվում եք անվտանգության մեջ, կամ իմանաք, թե ինչպես են ձեր ընկերները»,- ասված է սոցցանցի ծանուցումներում:












































