Արևմտյան երկրները, որոնք փորձում են հասնել ՄԱԿ-ում Սիրիայի հարցով կոշտ բանաձևի ընդունմանը, իրենց կամքն են պարտադրում սիրիացի ժողովրդին: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
«ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բացահայտել են իրենց իրական նպատակը՝ իրենց կամքը թելադրել մեր ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի դրանից՝ Սիրիայի ԱԳՆ-ը Արևմուտքին հերթական անգամ մեղադրել է Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվող ծայրահեղականներին աջակցելու համար:









































