ԱՄՆ-ում Հեմփդենֆեսթ ամենամյա փառատոնի շրջանակում տեղի է ունեցել զուգարանակոնքերով մրցություն, հայտնում է ABC2 հեռուստաալիքը:
Փառատոնն անցկացվել է Բալթիմորում, մրցույթին մասնակցել են տարատեսակ՝ անիվների վրա տեղադրված «զուգարաններ»:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, որոշ «տրանսպորտային միջոցներ» ներկայացնում են կոնստրուկցիաներ զուգարանակոնքերից, որոնք միացված են տարբեր մոդելների հեծանիվներին:
Մրցույթում հաղթանակ է տարել տեղի՝ 7 մարդուց բաղկացած Gorilla Finger Racing թիմը: Թե հատկապես ինչ արդյունք են ցուցաբերել հաղթողները՝ չի նշվում: