Saturday, 27 06 2026
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Երկրորդ փուլում պետք է հանդիպեն Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանը

Այսօր Հայ ազգային կոնգրեսն ամենայն հավանականությամբ կազդարարի ներքաղաքական գործընթացի նոր, հերթական՝ երկրորդ փուլի մեկնարկի մասին: Կարծես թե ազդարարելու խնդիր էլ առանձնապես չկա, որովհետև եթե ամփոփվում է առաջինն ու այն ըստ էության կատարված է, ապա ինքնաբերաբար ենթադրվում է, որ սկսվելու է երկրորդը: Սակայն, այստեղ թերևս արժե խորհել «հոսանքին» փոքր ինչ հակառակ ուղղությամբ: Իսկ ի՞նչ կլինի, եթե ներքաղաքական գործընթացի երկրորդ փուլն էլ սկսի իշխանությունը, Սերժ Սարգսյանը: Առավել ևս, որ նա ընդհանրապես հնարավորություն ունի սկսել ոչ միայն նոր փուլ, այլ ըստ էության նոր մի դարաշրջան:

Դրա մեկնարկն ասենք կարող է տրվել ընդդիմության առաջնորդի հետ հանդիպման նախաձեռնությամբ: Իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չհանդիպեն ընդդիմության և իշխանության առաջին դեմքերը, և ինչու դրա նախաձեռնությունը չգա հենց իշխանության առաջին դեմքից, ով մայիսի 28-ի առիթով ուղերձում առաջնային հռչակեց քաղաքացու շահը: Մի՞թե քաղաքացու շահը սպասարկող ավելի արդյունավետ գործընթաց կամ քաղաքական իրադարձություն կարող է լինել, քան ընդդիմության և իշխանության առաջին դեմքերի ուղղակի շփումը, իհարկե հստակ և կոնկրետ օրակարգով կամ քաղաքական ուղերձներով:

Դա թերևս պետք է լինի պարտադիր պայման, քանի որ հակառակ պարագայում պարզապես հանդիպումը ընդամենը կարող է խորացնել «գործարքի» մասին կասկածները կամ համոզումները: Իսկ դա որևէ մեկին պետք չէ: Պետք է կոնկրետ քաղաքական հանդիպում, քաղաքական կոնկրետ բովանդակությամբ: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ պետք է Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը նստեն ու վեր կենան ինչ որ հարցեր լուծած: Որևէ հարց կարող է և չլուծվել, սակայն կոնկրետ քաղաքական բովանդակությամբ և ուղերձներով հանդիպումը կարող է ինքնին լինել լուծում, ներքաղաքական գործընթացները որակապես նոր աստիճանի բերող լուծում, բոլոր կողմերին առավել բարձր մակարդակի և որակի քաղաքական նշաձող պարտադրող լուծում:

Համենայն դեպս, վաղուց ժամանակն է դուրս գալ Հայաստանի համար ընդունված ներքաղաքական ստանդարտից, և նաև դուրս գալ ստանդարտից դուրս գալու ստանդարտից, թող ներվի ինձ այդ տափակաբանությունը: Բանն այն է, որ Հայաստանում ամեն ինչի համար ստանդարտ կա, և նույնիսկ ստանդարտից դուրս գալու համար կան ստանդարտներ: Մինչդեռ հասարակությունը ներկայումս ավելին է ուզում քաղաքականությունից՝ ավելին է պահանջում:

Ուստի, բացառապես գեղեցկաբառ ելույթները, բարեբախտաբար, շատ քիչ են հասարակական կողմնորոշումների համար, հատկապես երբ խոսքն իշխանության մասին է: Բայց երբ դրանք, այդ ըստ էության՝ ոչ ստանդարտ, նախկինի համար գրեթե աննախադեպ ելույթներն ուղեկցվեն նաև գործով, դրանց էֆեկտն իսկապես կարող է պետության համար հզոր լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում