Ամերիկացի գիտնականները ստեղծել են վանկոմիցին հակաբիոտիկի տարատեսակ, որը կարող է պայքարել սուպերբակտերիաների դեմ՝ օրգանիզմներ, որոնք չեն ենթարկվում բուժման ավանդական մեթոդներին։ Այս մասին հայտնում Սքրիփսի հետազոտական ինստիտուտը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Մասնագետները ստացել են վանկոմիցինի երրորդ մոդիֆիկացիան, որը փոխում է բակտերիաների բջջապատի թափանցելիությունը։
Ներկայում մասնագետներն աշխատում են սինթեզման արդյունաբերական տեխնոլոգիայի վրա։ Դեռևս լաբորատոր պայմաններում դեղամիջոցի ստացումը տեղի է ունենում չափազանց երկար և նախատեսում 30 միջանկյալ գործողությունների և քիմիական ռեակցիաների իրականացում։








































