Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է, որ կեղծակերպումները դարձել են ժամանակակից ֆուտբոլի անբաժանելի մասին:
Հշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «կարմիր սատանաներ»-ի կիսապաշտպան Էշլի Յանգն աչքի ընկավ ուղղակի ծիծաղելի կեղծակերպմամբ, որը քննարկման առարկա դարձավ: Նա դեղին քարտ ստացավ: Յանգն արժանացավ նաև թիմի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսի քննադատությանը:
Նույն տուրում «Ռեդինգ»-ի հարձակվող Պավել Պոգրեբնյակը սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:
«Կեղծակերպումը տարածված է ոչ միայն Պրեմիեր Լիգայում: Նման գործողությունները նկատելի են աշխարհի բոլոր առաջնություններում: Կեղծակերպումը դարձել է ժամանակակից ֆուտբոլի անբաժանելի մասը:
Պաշտպանները պետք է համակերպվեն այդ մտքին: Բազմաթիվ հարձակվողներ արդեն վարպետացել են այդ գործում»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































