Sunday, 07 06 2026
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ

Մենք մեր հայի տեսակը կհաղորդենք Մաքսային միությանը. Խաչիկ Ասրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

 – Պարոն Ասրյան, օրերս Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին միանալու որոշման մասին: Դուք, որպես հայրենասիրական կազմակերպության նախագահ, Հայաստանի հեռանկարն այս միությունում տեսնո՞ւմ եք:

 – Բազմիցս իմ ելույթներում նշել եմ, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումները մեզ համար երբեք քննարկելի չեն եղել և չեն: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա իմանալով Սերժ Սարգսյանին՝ գիտեմ, որ այդ որոշումը կայացվել է հայ ժողովրդի ու հայոց պետականության անվտանգության պաշտպանության համար: Իսկ դա հերիք է, որ ես ողջունեմ այդ որոշումը:

 Պարոն Ասրյան, հիմնավոր խոսակցություններ կան այն մասին, որ Մաքսային միության կազմում Հայաստանը ձայնի շատ փոքր իրավունք է ունենալու, որով էլ սահմանափակվելու է ՀՀ անկախ որոշումներ կայացնելու իրավունքը: Անկախության մասնակի կորստի հնարավոր հեռանկարը Ձեզ չի՞ մտահոգում արդյոք:

 – Վերլուծաբանները սխալվում են, որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ ունենալով 22 տարվա անկախության պատմություն՝ որևէ միությանն անդամագրվելը (լինի դա Մաքսային միություն, ԵՄ) երեբեք չի խոչընդոտելու մեր ձայնի իրավունքին, որովհետև ես անձամբ գիտակցում եմ, որ մենք անկախ պետականություն ենք, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանն այն անհատականությունն է, ով լուրջ դերակատարություն է ունեցել մեր անկախ պետության կերտման գործում: Բնականաբար, նախագահ Սարգսյանն իր որոշումներով կաշկանդված չի եղել ու չի լինելու, քանի որ նախագահը շատ լավ հասկանում է, որ ներկայացնում է հաղթանակած հայ ժողովրդին ու անկախ պետականությունը: Այդ պատճառով չեմ կարծում, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ որևէ միջազգային կազմակերպությանը անդամակցելը խոչընդոտ չէ մեր ձայնի իրավունքին: Ես վստահ եմ, որ մենք հանդես ենք գալու մեր պետության ու մեր ժողովրդի շահերից:

 Բայց հանրության մի զգալի հատվածը, որը 3,5 տարի սպասում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի ստորագրմանը, դժգոհություն է հայտնում՝ պնդելով, որ Հայաստանի ապագան այնտեղ է, որտեղ եվրոպական արժեքներն են, իսկ ՄՄ-ում ՀՀ ապագան աղոտ է: Չե՞ք կարծում, որ որոշումը չի արտահայտում ողջ հանրության պահանջը:

 – Չի լինելու երբեք, որ Հայաստանի ողջ ժողովուրդը կամ ամբողջ հասարակությունը միանշանակ կողմ լինի մեկ որոշման: Բնականաբար, լինելու են դժգոհողներ, լինելու են ողջունողներ, այդ իսկ պատճառով նորից կրկնում եմ, որ հասարակության այն հատվածը, ովքեր դժգոհություն են հայտնում 3,5 տարվա մեծ աշխատանքի արդյունքում մեր ուղղությունը դեպի Մաքսային միություն ուղղելու համար, թող շատ հանգիստ լինեն, որովհետև այն որոշումը, որը կայացվել է սեպտեմբերի 3-ին միայն ու միայն արդյունք է մեր պետության շահերը պաշտպանելու և ամենակարևորը՝ մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար:

 – Ժողովրդավարական արժեհամակարգին լիովին հակադրվող չափանիշներ են գործում Մաքսային միության անդամ երկրներում` Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Ի՞նչ արժեքային համակարգ է սպասվում Հայաստանին Մաքսային միության կազմում:

 – Արժեքային համակարգը, ըստ իս, մնալու է զուտ հայածին, հայանպաստ, պարզապես՝ հիմնականում տնտեսական ուղղվածությամբ, գուցե նաև՝ մշակութային ուղղվածությամբ։ Ինչպես մինչև հիմա, այնպես էլ շարունակ լինելու ենք ընդհանուր ԱՊՀ պետությունների մեջ: Մենք, իհարկե, նաև եվրոպական արժեքներ կրող ենք: Սա առիթ է լինելու, որ Մաքսային միության մեջ ընդգրկված երկրներին հաղորդենք մեր հայկական մշակույթը, մենթալիտետը, մտածելակերպը: Ես վստահ եմ, որ հենց այդպես է լինելու:

 – Ասացիք, որ մենք եվրոպական արժեքային համակարգ ունեցող ժողովուրդ ենք, այսինքն մե՞նք ենք փոխանցելու Մաքսային միության անդամ երկրներին այդ արժեքային համակարգը:

 – Ուզում եմ ասել, որ Մաքսային միության մեջ ընդգրկված երկրներին մենք լավագույն հնարավորությունն ունենք զուտ հայկական մենթալիտետը, տեսակը հաղորդելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում