«Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Սթարիջը, ով Անգլիայի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում կայացած «Սուոնսի»-ի դեմ խաղում (2:2) դարձավ գոլի հեղինակ, իր անունն է գրանցել ակումբի պատմության էջերում: Այդ մասին տեղեկացնում է Opta-ն:
Սթարիջը «Լիվերպուլ»-ի պատմության մեջ առաջին խաղացողն է, ով Պրեմիեր Լիգայի մեկնարկային 4 տուրերում դառնում է գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ բացի «Սուոնսի»-ի դեմ խաղում խփած գոլից նա նաև աչքի էր ընկել «Սթոք Սիթի»-ի, «Ասթոն Վիլա»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղերում:







































