Saturday, 13 06 2026
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) հորդորում է «Ծառուկյան» դաշինքի ըմբոստացած մյուս 5 պատգամավորներին ևս վայր դնել մանդատները

«Ծառուկյան» դաշինքի ըմբոստացած 8 պատգամավորներից երեքը, ՀՀԿ-ում տեղ չլինելու պատճառով, դաշինքի ցուցակում հայտնված Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) և Արտյոմ Ծառուկյանը նախորդ շաբաթ վայր դրին պատգամավորական մանդատները։ Մյուս հինգի ճակատագիրն առայժմ անորոշ է։ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը թեպետ հայտարարել է, որ որոշել է մանդատից չհրաժարվել, բայց տեսականորեն չէր բացառել մոտ ապագայում նման սցենարը։ Վահան Կարապետյանը (Չերիի Վահան) առայժմ անորոշության մեջ է՝ լրագրողների հետ զրույցում ասել է, որ որոշումը Ծառուկյանինն է։ Ինքը, փաստորեն, խոստացվածից ավելի քիչ ձայն է հավաքել՝ մոտ 9.000, բայց ամեն դեպքում ռեյտինգային ընտրակարգով դաշինքից թիվ 2 ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած պատգամավորն է։ Նապոլեոն Ազիզյանին մեկնաբանելը բավականին բարդ է՝ մեկ հայտարարում է, որ մանդատից ոչ մի դեպքում չի հրաժարվի, մեկ էլ պատրաստակամություն է հայտնում մանդատը փռել Ծառուկյանի ոտքերի տակ։ Մյուսը՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն է, որը մի քանի օր է՝ խուսափում է պատասխանել մեր հարցերին։ Մեր դիտարկմանը, թե արդյոք իրենց արգելել են խոսել լրատվամիջոցների հետ, Բագրատյանն ընդգծեց, որ իրեն ոչ ոք արգելել չի կարող՝ պարզապես զբաղված է։ Այսօր էլ հայտարարեց, թե հանձնաժողովի նիստի է։ Աբրահամ Մանուկյանի որդու ճակատագիրը ևս շարունակում է անորոշ մնալ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Հակոբ Հակոբյանն ընդգծեց՝ քանի որ բոլորը տեղյակ էին, որ նախապես ինքնաբացարկի դիմումների տակ են ստորագրում, ապա պետք է պահեն քաղաքական պայմանավորվածությունը. «Պետք է յուրաքանչյուր մարդ կատարի քաղաքական համաձայնության ցանկացած որոշում։ Ես կարող եմ ասել, որ բոլորս ստորագրել ենք դիմումներ դուրս գալու համար։ Եղել է քաղաքական համաձայնություն՝ անկախ նրանից, թե թեկնածուն ցուցակի որ համարում կլինի․ եթե նա բավարար ձայներ չի ապահովել, այսինքն՝ չի ստացել բավարար քվե, պետք է տեղը զիջի այն թեկնածուին, որը ավելի շատ է վայելել ժողովրդի վստահությունը»։

Հակոբ Հակոբյանը անդրադառնալով ըմբոստացած, բայց առայժմ մանդատները պահպանած պատգամավորներին և մեր այն հարցին, թե նրանք ևս պետք է մանդատները վա՞յր դնեն, ասաց. «Կարծում եմ՝ այո՛։ Պետք է պահպանել քաղաքական համաձայնությունը»։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ այդ դեպքում բոլորը միանգամից չդրեցին մանդատները, ինչո՞ւ է ձգձգվում, Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել՝ ինչու միանգամից չեն դնում մանդատները։ Իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել։ Բայց կարող եմ հորդորել, խորհուրդ տալ, որ քաղաքական պայմանավորվածությունը կատարեն»։ «Կարծում եմ, որ Ծառուկյանի որոշումը վերջնական է ու ճիշտ։ Ծառուկյանը երբեք սխալ բան չի անի՝ նրա մոտ խոսքը խոսք է։ Եթե Ծառուկյանն իր խոսքը կատարում է, մնացածն էլ պետք է պահեն»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում