Tuesday, 07 05 2024
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում

Մերկելի «դեղին քարտը» Թրամփին, այսօր հերթը կարող է հասնել Պուտինին

Այսօր բոլորի հայացքներն ուղղված են Փարիզի ուղղությամբ, որտեղ տեղի է ունենալու Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այն զուգակցվում է Արևմուտքում ստեղծված բավականին հետաքրքիր, նույնիսկ դրամատիկ ֆոնով: «Մեծ յոթնյակի» գագաթաժողովն, ըստ էության, տապալվել է, որովհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր երկիրը դուրս դնել Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ Փարիզի համաձայնագրից:

Իհարկե, շատ երկար կարող ենք խոսել Թրամփի անկանխատեսելի վարքագծի, նրա աննախադեպ` ամերիկյան պատմության համար ամենացածր վարկանիշի, չվերջացող սկանդալների, անգամ` նրան սպառնացող իմփիչմենթի վտանգի մասին: Սակայն դրանից իրականությունը չի փոխվում և Թրամփը, անկախ «Յոթնյակի» գագաթաժողովի փաստացի ձախողումից, իր առաջին օտարերկրյա այցը «ֆանտաստիկ հաջող և օգտակար» է համարում:

Շատերը, ոչ առանց հիմքի, կարծում են, որ Թրամփին` չնայած բարձր պետական կարգավիճակին, շարունակում են ուղեկցել բիզնեսմենի ընկալումներն ու մենթալիտետը: «Ֆանտաստիկ հաջող և օգտակար» կարող է համարվել, օրինակ, Սաուդյան Արաբիային 300 միլիարդի զենք վաճառելու պայմանագիրը: Մնացած պարագաներում` Թրամփի օտարերկրյա այցը նույնիսկ շարքային է, եթե անգամ կան ակնկալիքներ, օրինակ, հակաիրանական ճակատ ձևավորելու հարցում, ապա դա ապագայի խնդիր է: Իսկ Եվրոպայում Թրամփի հանդիպումները նույնիսկ անհաջող են անցել:

Օրինակ, Մակրոնը բաց տեքստով հայտարարել է, թե չի պատրաստվում նույնիսկ խորհրդանշական հարցերում զիջումներ անել Թրամփին: Սակայն երեկվա իսկական սենսացիան դարձան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները Մյունխենում` իր կողմնակիցների հետ հանդիպմանը: Նա հայտարարել է, որ Եվրոպան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ վրա: «Բրեքզիտը և մեր բանակցություններն ԱՄՆ նախագահի հետ ապացուցեցին, որ Եվրոպան պետք է իր ձեռքը վերցնի իր ճակատագիրը»,-ասել է Մերկելը:

Պաշտպանության և բնապահպանության հարցերի քննարկումը Թրամփի հետ գերմանական առաջնորդն անվանել է «հիասթափեցնող»: Միջազգային դիտորդներն արդեն հասցրել են խիստ էմոցիոնալ որակել Մերկելի խոսքը` կատակով ակնարկելով անգամ բավարական գարեջրի հնարավոր ազդեցությունը: Մյուս կողմից` Թրամփի վարքագիծն արդեն հոգնեցրել է թե երկրի ներսում նրա կողմնակիցներին, և թե արևմտյան կոալիցիայում նրա դաշնակիցներին: Մերկելի ինքնավստահությունը կարող էր հիմնված լինել երկու շատ էական գործոնի վրա: Նախ, նա անվիճելի առաջատար է Գերմանիայի առաջիկա ընտրություններում և կանցլերի պաշտոնի համար պայքարում զգալի առավելություն ունի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հանդեպ: Եվ երկրորդ` Մերկելն ու Մակրոնը սկզբունքորեն համախոհներ են բոլոր առանցքային հարցերում և, ըստ ամենայնի, ֆրանս-գերմանական դաշինքը կոչված է փրկել ոչ միայն Միասնական Եվրոպայի, այլև` ողջ Արևմուտքի դեմքը:

Պուտինը Փարիզ է ժամանում Արևմուտքում առկա հրապարակային տարաձայնությունների ֆոնին և կփորձի մեծացնել «ճեղքը» արևմտյան կոալիցիայում: Մյուս կողմից` Մակրոնն արդեն ապացուցել է, որ հեշտ բանակցող չէ և, եթե կոշտ զրույց է ունեցել Թրամփի հետ, ապա Պուտինին հաստատ կարող է «գրողի ծոցն» ուղարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում