Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները կարծում են, որ WannaCry շորթիչ-վիրուսի ստեղծողները եղել են Չինաստանի հարավային շրջաններից, Հոնկոնգից, Թայվանից կամ Սինգապուրից։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։
Լեզվա-քրեական փորձաքննությունը ցույց է տվել, որ ծրագիրը գրվել է չինարեն լեզվի կրողի կողմից, ընդ որում՝ դրա հարավային բարբառի։ Նման հաստատմամբ են հանդես եկել ամերիկյան Flashpoint ընկերության փորձագետները։
Վարակված համակարգիչների էկրաններին հայտնված հաղորդագրությունն ի սկզբանե կազմվել է չինարենով, իսկ այնուհետև թարգմանվել անգլերեն։
Անգլալեզու տարբերակի հիման վրա ավտամատացված թարգմանության ծրագրերի օգնությամբ ստացվել են տեքստեր ևս 26 լեզուներով։
Շորթիչ-ծրագիրն արգելափակել էր ողջ աշխարհում հազարավոր համակարգիչներ և հասցրել մեկ միլիարդ դոլարի վնաս։









































