Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Երևանի «Բոբս» ակումբի զուգարանում գերմաներեն ցուցանակից վրդովված քաղաքացուն «դարձրել են» խուլիգան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդուարդ Թ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Մասնագիտությամբ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Էդուարդ Թ.-ին մեղադրանք էր առաջադրվել Երևանի Թումանյան փողոցում գործող «Բոբս» ակումբում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Էդուարդ Թ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ 2016 թվականի մարտի 6-ին ինքն ու կինը հրավիրված են եղել «Բոբս» ակումբ՝ կնոջ բարեկամների կազմակերպած միջոցառմանը՝ գիտական թեզի պաշտպանության առթիվ խնջույքին:

Ակումբում գտնվելու ընթացքում ինքը ալկոհոլ է օգտագործել, բայց գտնվել է գիտակից, ադեկվատ վիճակում, կարողացել է տիրապետել իրեն, ավելին՝ իր կատարած յուրաքանչյուր արարքի համար պատասխանատու է:

Ինքը գնացել է ակումբի զուգարան և այնտեղից  դուրս է եկել զայրացած, քանի որ զուգարանում տեսել է ցուցանակ՝ իրեն անհասկանալի լեզվով: Ինքը զայրացել է այդ փաստից ու ցանկացել է իր համար պարզել՝ ի՞նչ է գրված ակումբի զուգարանում տեղադրված ցուցանակի վրա:

Ինքը պարզաբանում ստանալու համար դիմել է ակումբի մենեջեր Եվգենյային, ով ասել է. «Չեմ կարող պատասխանել, թե ինչ է այնտեղ գրված»:

Ինքը մենեջերին հարցրել է՝ հնարավո՞ր է, որ այդ ցուցանակի վրա հայհոյանք գրված լինի:

Այնուհետև մտել է ակումբի սրահ, մոտեցել է բարի սեղանին և նույն հարցն ուղղել է այնտեղ գտնվողներին:

Ինչ-որ մեկն ասել է. «Քե՞զ ինչ, թե այնտեղ ինչ է գրված»:

Ինքը պնդել է, որ ցուցանակի վրա կարող է, օրինակ, հայհոյանք գրված լինել:

Նույն անձը պատասխանել է, թե դա էլ չի բացառվում:

Տեսնելով, որ ինքը զայրացած է, մարդիկ իրեն հորդորել են գնալ ոստիկանություն և հաղորդում տալ, միգուցե դրանից հետո հնարավոր լինի պարզել՝ ինչ է գրված ակումբի զուգարանում գտնվող ցուցանակի վրա:

Ինքը պահանջել է, որ ոստիկանություն կանչեն: Դուրս է եկել նախասրահ: Իրեն մոտեցել է ակումբի անվտանգության աշխատակիցը և առանձնացրել է իրեն ու այն մարդկանց, ում հետ ինքը դուրս էր եկել:

Իր կարծիքով՝ ակումբի անվտանգության աշխատակիցները իրենք իրենց պաշտպանելու համար են ասել, թե ինքը եղել է ոչ ադեկվատ վիճակում ու հայհոյանքներ է հնչեցրել:

Ինքը բարկացած է եղել նաև իր հարազատների վրա, ովքեր այդ պահին իրեն չեն աջակցել: Մոտեցել է իր մեքենային, ցանկացել է հեռանալ, բայց իրեն են մոտեցել ոստիկանները ու ասել են, թե չի կարող մեքենա նստել, քանի որ ալկոհոլի ազդեցության տակ է: Ինքը ենթարկվել է ոստիկանների պահանջին, անջատել է մեքենայի շարժիչն ու բանալին տվել է նրանց:

Իր կարծիքով՝ ակումբի աշխատակիցներն իրենց պաշտպանելու նպատակով են նախաքննության ժամանակ ասել, թե ինքը հայհոյել է: Բայց ինքը չի հայհոյել: Իր բարկացած վիճակն ուղղված է եղել պարզելուն, թե ի՞նչ է գրված զուգարանի ցուցանակի վրա, արդյոք այդ գրվածը չի՞ վերաբերում իրեն: Ինքը անվտանգության աշխատողին չի քաշքշել, այլ ցանկացել է մտնել ակումբ, բայց իրեն թույլ չեն տվել:

Ակումբի անվտանգության աշխատողը հայտնել է, թե ինքը ակումբի միջանցքում տեսել է հաճախորդ Էդուարդին, ով հայհոյում ու պահանջում էր պարզաբանել, թե զուգարանի ցուցանակի վրա գերմաներենով ի՞նչ է գրված: Նրան բացատրել է, որ «ավելորդ բան գրված չէ», ապա դուրս է հրավիրել  ակումբից:

Բայց հաճախորդը ցանկացել է նորից մտնել ակումբ: Ինքը թույլ չի տվել, թեթև քաշքշուկ է առաջացել, երկուսն էլ ընկել են գետնին: Ինքը զանգահարել է ոստիկանություն:

Ըստ անվտանգության աշխատողի՝ հաճախորդը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, նրան նկատողություն են արել մարդիկ: Նա բարձր էր խոսում, հայհոյում էր, իր կարծիքով՝ խախտում էր հասարակական կարգը:

Հետագայում անվտանգության աշխատողն իմացել է, որ զուգարանի ցուցանակի վրա գրված էր՝ «Խնդրում ենք պահպանել մաքրություն»…

Ահազանգով «Բոբս» ակումբի մոտ գնացած ոստիկանները ականատես չեն եղել ակումբի ներսում կատարվածին, սակայն նշել են, որ դրսում Էդուարդ Թ.-ից հայհոյանք չեն լսել, պարզապես նա ցանկանում էր հարբած վիճակում նստել մեքենա, իրենք չեն թույլատրել, նա ենթարկվել է, բացի այդ՝ նա «փողոցում բարձրաձայնել է տարօրինակ մտքեր, որի ժամանակ պատահական անցորդները տարօրինակ նայել են նրան…»:

Փաստորեն, ակումբի ներսում խախտված է եղել «Լեզվի մասին» ՀՀ  օրենքը՝ առկա է եղել օտարալեզու ցուցանակ, և հայ հաճախորդը վրդովվել ու պահանջել է թարգմանել գրվածը:

Օտարալեզու ցուցանակի թարգմանությունը պահանջող քաղաքացու վրդովմունքը որակվել է որպես խուլիգանություն…

Տարակուսելի է, որ ակումբի զուգարանում գերմաներեն ցուցանակով են պահանջել մաքրություն պահպանել՝ կամ այնտեղ միայն գերմանացիներն են կեղտոտել, կամ՝ ենթադրվել է, որ այդ ակումբի զուգարան գնացող ՀՀ քաղաքացիները ազատ տիրապետում են գերմաներենին, կամ՝ համարել են, որ մաքրություն պահպանելու առավել հատու պահանջը կարելի է միմիայն գերմաներենով արտաբերել…

Ինչևէ՝ ակումբի զուգարանում անհասկանալի լեզվով փակցված ցուցանակի վրա գրվածը հասկանալու արդարացի պահանջը հաճախորդը չի կարողացել այնպես ձևակերպել, որ իր վրդովմունքը հասկանալի լինի, ու մարդիկ «տարօրինակ հայացքներով իրեն չնայեն»…

Ընդհանուր իրավասության դատարանը Էդուարդ Թ.-ի արարքի մեջ տեսել է խուլիգանության հատկանիշ, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է տուգանքի՝ 50 հազար դրամի չափով:

Դատավճիռը բողոքարկել է ամբաստանյալ Էդուարդ Թ.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել մեղադրական դատական ակտը ու կայացնել արդարացման դատավճիռ՝ մեղսագրված արարքում ճանաչելով ու հռչակելով Էդուարդ Թ.-ի անմեղությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում