Այսօր Մոսկվայի կենտրոնում ապամոնտաժվել է նախագահ Մեդվեդևի և վարչապետ Պուտինի՝ շորտերով գովազդային վահանակը: Այս մասին հաղորդում է Newsland.ru կայքը: Նրանց «զգեստի» բովանդակությունը չէր համաձայնեցվել վերադաս մարմինների հետ:
Կենտրոնական հանրախանութի գովազդը հատկապես վրդովել էր կառավարությանը: Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը «խորհուրդ» է տվել անմիջապես հանել այն: Կառավարությունը Մոսկվայի քաղաքապետարանին սպառնացել էր, որ եթե մինչև օրվա վերջը ապամոնտաժման հարցը չլուծվի, Սպիտակ տունը համապատասխան միջոցներ կձեռնարկի:
«Մոնոլոգ» արտ-խումբը, որը հեղինակել է այս պաստառը, նպատակ է ունեցել ոչ պաշտոնական իրադրության մեջ ցուցադրել քաղաքական գործիչներին, որոնք հետևում են նորաձևության վերջին զարգացումներին և համապատասխան էլ հագնվում են:






































