Forbes ամսագիրը թողարկել է 400 ամենահարուստ ամերիկացիների ամենամյա ցուցակը: Նախորդ տարվա համեմատ՝ փոփոխությունները շատ քիչ են, իսկ դրա անդամների մեծամասնության ունեցվածքը մեկ տարվա ընթացքում միայն ավելացել է:
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 20-րդ տարին անընդմեջ ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը: Նրա ունեցվածքը 72 մլրդ դոլար է գնահատվում:
Ներդրող Ուորեն Բաֆեթը՝ Berkshire Hathaway Inc ընկերության տնօրենը, ցուցակում երկրորդ տեղում է՝ 58.5 մլրդ ունեցվածքով:
Երրորդ տեղում է Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը՝ 41 մլրդ դոլարով:









































