Մեծ Բրիտանիայի Դորսեթ քաղաքում տեղի է ունեցել սխտոր ուտելու արագության համաշխարհային փառատոն, հաղորդում է BBC News-ը:
Բարում, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը, հավաքվել է 26 մասնակից: Մրցույթի պայմանների համաձայն՝ 5 րոպեում հարկավոր էր ուտել որքան հնարավոր է շատ սխտոր:
Հաղթել է Օլիվեր Ֆարմերը Չարմուտից, նա 5 րոպեում կերել է սխտորի 49 պճեղ: Հաղթողն ստացել է 100 ֆունտ սթեռլինգ պարգևատրում:
Ալի Հարվի անունով մի տղամարդ էլ ուտելով 46 պճեղ՝ զբաղեցրել է 2-րդ տեղը:











































