Իրանում արբանյակային հեռարձակմամբ արաբալեզու հեռուստաալիքը պայքարում է կրոնական ծայրահեղականության դեմ: Նրա թիրախային լսարանը Խուզեստանի բնակիչներն են: Երկրի հարավարևմտյան շրջանի բնակիչների մեծ մասը սունիներ են:
Խուզեստանում գերագույն այաթոլլահ Ալի Խամենեի ներկայացուցիչ՝ այաթոլլահ Սայեդ Ջազայերիի խոսքով՝ «Ալ-Ահվազ» նոր հեռուստաալիքը պետք է տարածի Մուհամեդ մարգարեի ուսմունքը և պայքարի վահաբիզմի դեմ:
Խուզեստանում գործում են մի շարք սունիական խմբեր, որոնք հանդես են գալիս հօգուտ Իրանից առանձնացման: Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ նրանք աջակցել են Սադամ Հուսեյնի ռեժիմին: Տարածաշրջանը հարուստ է նավթով և ունի Իրանի համար կարևոր ռազմավարական նշանակություն:
Հեռուստաալիքը հեռարձակվում է արբանյակով և համացանցով: Հասարակական հաղորդումներից բացի՝ հետուստաալիքով հեռարձակվում են կինոնկարներ և մուլտիպլիկացիոն ֆիլմեր, խոհարարական հաղորդումներ:
Հասարակության արձագանքը միանշանակ չէ հեռուստաալիքի գործարկման նկատմամբ: Իրանի պաշտպանության նախկին նախարար Ալի Շամհանին կարծում է, որ այն ուղղված է արաբական համայնքի պառակտմանը:










































