«Նոյեմբերի 19-ին Օտտավայում կբացվի Կանադայում Վրաստանի դեսպանատունը»,- Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն. այս մասին հայտնում է Грузия Online-ը: Ն.Կալանդաձեն նշել է, որ մինչ այդ Վրաստանը Կանադայում չի ունեցել իր դիվանագիտական ներկայացուցչությունը, և երկիրը ներկայացնում էր ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը, ինչն արդյունավետ չէր: Կանադայում դեսպանության բացման արարողությանը մասնակցելու համար այդ երկիր կուղևորվի Վրաստանի արտգործնախարարության պատվիրակությունը: