Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքի այն դրվագին, որն առնչվում է նրա «սիրուհու»՝ Արևիկ Միրզոյանի հետ, որը, ըստ պարոն Հարությունյանի, հղիացել էր Սուրիկ Խաչատրյանից:
Ինչպես տեղեկացրել էր aravot.am-ը, Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու համար: Բանն այն է, որ այդ քաղգործում մեծ դեր է ստանձնել հենց Արևիկ Միրզոյանը:
Նա բացատրություն է գրել՝ պնդելով, թե ոչ թե Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է եղել, այլ՝ Սամվել Հարությունյանի:
Ուստի այսօր Սամվել Հարությունյանը ներկայացնում է Արևիկ Միրզոյանի հետ կապված միջադեպի մանրամասները և հակափաստարկներ:
Նա նաև հայտարարել է, որ հայտարարություն է ներկայացրել ԼՂՀ գլխավոր դատախազին՝ Արևիկ Միրզոյանի դեմ քրգործ հարուցելու համար. «Տխրահռչակ Լիսկան անգամ 2013-ի սահմռկեցուցիչ ոճրագործության համար ոչ միայն չի կանգնել քրեական պատասխանատվության առաջ, այլև իր նախկին որոշ զոհերին օգտագործելու և նրանց միջոցով փրկվելու «խասիաթից» ելնելով՝ քաղաքացիական հայց է ներկայացրել Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և դատարանից պահանջել է ինձ որակելու իբրև զրպարտիչ և իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ: Այս անգամ, իբրև փրկօղակ, նա բռնել է իր նախկին սիրուհի Արևիկ Միրզոյանի փեշից: Հիշեցնում եմ, որ Լիսկան 1992-ի դեկտեմբերի 26-ին կրակել է իրենից հղի սիրուհի Արևիկ Միրզոյանի վրա և սպանել չծնված երեխային:
Մանրամասները կարդացեք՝ aravot.am-ում











































