
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են հուլիսի 1-ից խզել երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Kmmoersant ռուսական պարբերականը՝ հղում անելով Կիևում իր աղբյուրներին: Նշվում է, որ դեռևս անցած շաբաթ Ուկարինան դադարեցրել է ռուսական սահմանով բեռնափոխադրումները:
Չնայած Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցնելու ծրագիրը պաշտոնապես չի հաստատվել ո՛չ Կիևի, ո՛չ Մոսկվայի կողմից, պարբերականի աղբյուրները վստահեցնում են, որ այս որոշումը սատարում են Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը և ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբինը: Վերջին ժամանակներս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սատարում է վերջիններիս կոշտ դիրքորոշումը՝ գրում է Kommersant-ը: