Հյուսիսկորեացի պաշտոնյայի դուստրը Հարավային Կորեա է փախել՝ գրում է The South China Morning Post-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել է հարավկորեացի իրավապաշտպանը, Հան ազգանունով 19-ամյա աղջիկը Հյուսիսային Կորեայի Ազգային անվտանգության նախարարի դուստրն է: Հենց նրա հայրն է պատասխանատու Փխենյանում բոլոր ոստիկակնական գործողությունների համար:
Հանը սովորել է Պեկինում, իսկ Սեուլում հայտնվել է երրորդ երկրի միջոցով: Հարավային Կորեայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանում կատարվածը:









































