Friday, 26 04 2024
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է

Պուտինի սառեցված հակամարտությունները. հայերը, աբխազները շատ մեծ գին են վճարում. Aftenposten

Aftenposten նորվեգական պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Եվրոպայի տարածքում սառեցված հակամարտությունների վերաբերյալ: Հոդվածը կրում է «Սառեցված հակամարտություններ. մի ժամանակ նրանք ապրում էին դրախտում: Այժմ Պուտինը սեղմում է օղակը» խորագիրը: Սիրիայում և Ուկրաինայում պատերազմների ստվերում Պուտինը սեղմում է օղակը Եվրոպայի տարածքում մոռացված սառեված հակամարտություններում:

Վերջին ամիսներին մի շարք իրադարձություններ խոսում են այն մասին, որ Ռուսաստանը դանդաղ, բայց հստակ հաղթում է Եվրոպայի մի քանի սառեցված հակամարտություններում՝ գրում է հոդվածագիրը:

• Լավրովը Աբխազիա բերեց 9 միլիարդ դոլար
• մարտի 31-ին Հարավային Օսիայի զինված ուժերը պաշտոնապես մտան ռուսական զինված ուժերի կազմի մեջ
• մայիսի 2-ին Պուտինը Թրամփի և Մերկելի հետ բանակցությունների ֆոնին նախընտրեց հանդիպել Հարավային Օսիայի նախագահի հետ, որպեսզի քննարկի ավելի սերտ ինտեգրումը
• Մոլդովայում իշխանության են եկան ռուսամետ ուժեր
• Հայաստանում արցախյան հակամարտությունը երկիրը կախվածության մեջ է դրել Ռուսաստանից: Այժմ ռուսները ցանկանում են ընդլայնել Հայաստանում ռուսական ռազբամաբազան՝ կնքելով ռազմական սերտ համագործակցության մասին նոր համաձայնագիր
• մայիսին Ռուսաստանը սպառնաց չմասնակցել Կովկասի հարցով ժնևյան բանակցություններին: Վերջին հարցման համաձայն՝ Վրաստանի բնակչության 63 տոկոսը Ռուսաստանը համարում է ամենամեծ սպառնալիքը:

Ինչո՞ւ է դա կարևոր

ԵԱՀԿ-ի վերջին զեկույցը նախազգուշացնում է, որ սառեցված հակամարտությունները կարող են նոր ուժով բռնկվել: «Այժմ ես ոչ մի լուծում չեմ տեսնում: Ռուսաստանը զգալիորեն ուժեղացնում է իր ներկայությունը: Բայց եթե ապագայում ամրապնդենք անվտանգությունը Եվրոպայում, այդ հակամարտությունները պետք է լուծում գտնեն»,- Aftenposten-ի հետ զրույցում նշել է Աշխարհում խնդիրների հետազոտությամբ զբաղվող գերմանական ինստիտուտի դոկտոր Հանս-Յոահիմ Շմիդտը:

Հոդվածագիրը նշում է, որ Եվրոպայի տարածքում ծագած բոլոր հակամարտությունները «անջատողական հակամարտություններ են»՝ կապված ԽՍՀՄ-ի փլուզման հետ: Հակամարտող կողմերը հավատացած են, որ մոտ ապագայում խնդիրները լուծում չեն գտնի: Միևնույն ժամանակ հակամարտությունները պատմականորեն խիստ տարբեր են միմյանցից, ինչը տարբեր լուծումներ է պահանջում՝ գրում է հոդվածագիրը:

Չնայած Ռուսաստանը սեղմում է օղակը այսպես կոչված ապստամբ պետություններում, այդ հանրապետությունների քաղաքացիների առօրյան վատ գովազդ է Պուտինի համար: Հայերը, աբխազները, օսերը, Մերձդնեստրի բնակիչները շատ բարձր գին են վճարում ցածր կենսամակարդակի, կոռուպցիայի, մաֆիա հիշեցնող ռեժիմների տեսքով՝ ասվում է հոդվածում:

Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ հոդվածագիրը գրում է, որ Լեռնային Ղարաբաղը 1923թ. Ստալինը շնորհել է Ադրբեջանին: 1989թ. ԼՂ-ում բնակիչների մեծ մասը հայեր են եղել (76.4%): ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԼՂ-ի հայերը հանդես եկան Հայաստանին միանալու պահանջով, ինչին դեմ էր Ադրբեջանը, արդյունքում արյունհեղ պատերազմ ծագեց, ինչի հետևանքով 25-30 հազար մարդ զոհվեց, միլիոնավոր մարդիկ փախստական դարձան: ԵԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն տարի ավելի քան 50 մարդ է զոհվում դիպուկահարի կրակոցից: 2016թ. ապրիլին ԼՂ-ում մարտերը վերսկվեցին, ինչի հետևանքով հակամարտող երկու կողմն էլ մեծ կորուստներ կրեց՝ գրում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում