Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը /ԱՀԿ/ հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի օր»:

Սա թերևս ևս մի առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների և դրանց պատճառով առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ։

Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ։ Ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց, աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է:

Մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին՝ որպես գլխացավի դեղ: Հետագայում ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել հասարակության առօրյայի բաղկացուցիչ տարրերից մեկը:

Ծխելը թողնելը մարդուց վարքի և ապրելակերպի լիակատար վերակառուցում է պահանջում, ասում են մասնագետները: Ծխելն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, թուլացնում լարված նյարդերը, ավելի հանդուրժող դարձնում: Սակայն ծխախոտն անդառնալիորեն փչացնում է մարդու առողջությունը և ժամանակին ետ չկանգնելու դեպքում հանգեցնում անբուժելի և մահվան ելքով հիվանդությունների:

Ծխախոտի ծխի պարունակած 90-ից ավելի բաղադրիչներից և ո՛չ մեկը օգտակար չէ առողջության համար: Մասնագետները կանխատեսում են, որ այս տարի ծխախոտի պատճառած մահերի թիվը կհասնի 5 միլիոնի, իսկ արդեն 2030-ին՝ 8մլն-ի։ Մինչև 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում։

Ամեն տարի այս օրն ամբողջ աշխարհում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:

Նշենք, որ այսօր Երևանում կայանալու է երթ ի պաշտպանություն չծխողների: Երթը մեկնարկելու է Ամերիկյան համալսարանի մոտից և ավարտվելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում