Wacken Open Air փառատոնի կազմակերպիչները Գերմանիայի հյուսիսում կկառուցեն սեփական գարեջրի խողովակաշարը այցելուների ծարավը հագեցնելու համար, հայտնում է ukranews.com-ը:
Միջոցառումը տեղի կունենա օգոստոսին՝ Վակեն ավանում, որտեղ բնակվում է մոտ 2 հազար մարդ: Փառատոնին կայցելեն նաև մինչև 75 հազար զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից:
Խողովակաշարի կառուցման որոշումը հողը կպաշտպանի գարեջրի տակառներ տեղափոխող բեռնատարների անիվներից, և կազատի փառատոնի աշխատակիցներին դատարկ տակառները փոխարինելու աշխատանքից: